Logo

Ալվարեսը չի պատրաստվում ռևանշ մենամարտ անցկացնել Բիվոլի դեմ

14:52 / 30.03.2025Բռնցքամարտ
null

Մեքսիկացի Սաուլ Ալվարեսը չի պատրաստվում ռևանշ մենամարտ անցկացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Դմիտրի Բիվոլի դեմ, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը:

«Մենք դեռ չենք դիտարկում ռևանշի տարբերակը։ Մենք այլ մրցակիցներ ենք դիտարկում»,- ասել են Ալվարեսի թիմից։

2022 թվականին Բիվոլը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Ալվարեսին։ Այս տարվա փետրվարին մեքսիկացին հայտարարել էր, որ պատրաստ է ռևանշ մենամարտ անցկացնել Բիվոլի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ