Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը խոստովանել է, որ անգլիական «Մանչեսթեր Սիթիից» հեռացել է անբավարար խաղաժամանակի պատճառով, հաղորդում է Infobae-ն:
«Ինչ-որ բան իմ ներսում ինձ ասաց, որ ես այլ մարտահրավերի կարիք ունեմ, ինչ-որ նորության...
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ես չկայի, կիսաեզրափակիչում էլ շատ չխաղացի, իսկ ես կցանկանայի խաղալ այդպիսի հանդիպումներում»,- ասել է հարձակվողը:
Խուլիան Ալվարեսը «Մանչեսթեր Սիթիից» «Աթլետիկո» է տեղափոխվել 2024 թվականի օգոստոսին 75 միլիոն եվրոյով: Լա լիգայի այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը 25 խաղում խփել է 9 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: