Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, լեգենդար մեքսիկացի Սաուլ Ալվարեսն արձագանքել է ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլի մարտահրավերին։
Մեկ շաբաթ առաջ 27-ամյա Փոլն ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Արլինգթոն քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ծանր քաշային կարգի աշխարհի նախկին անվիճելի չեմպիոն, 58-ամյա Մայք Թայսոնին և մարտահրավեր նետել Ալվարեսին:
«Երբ ես ավարտում եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերաս, ինչու ոչ: Այո, գուցե մենամարտեմ նրա հետ: Կարծում եմ, սա լավ պատճառ է բռնցքամարտի մեջ ներգրավելու մարդկանց, որոնք երբեք չեն դիտել այն: Նման երկրպագուները պարզապես ցանկանում են ռինգում տեսնել Ջեյք Փոլին։ Այնպես որ, միգուցե ես համաձայնեմ»,- ասել է 35-ամյա Ալվարեսը Full Send Podcast-ին տված հարցազրույցում:
Սաուլ Ալվարեսը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 66 մենամարտ, տարել 62 հաղթանակ։ Ջեյք Փոլը 12 մենամարտում 11 հաղթանակ ունի: