Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրում ընդունեց Բիլբաոյի «Աթլետիկին» և հաղթեց 1-0 հաշվով:
Միակ գոլը 66-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը:
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 56 միավորով բարձրացավ առաջին տեղ` շրջանցելով կատալոնական «Բարսելոնային» և Մադրիդի «Ռեալին»: Երկու թիմերն էլ ունեն 54-ական միավոր, սակայն «Բարսելոնան» այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: Բասկյան «Աթլետիկն» էլ 48 միավորով մնաց չորրորդ տեղում:
Իսպանիայի Լա լիգա, 26-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Աթլետիկ Բիլբաո»` 1-0 (տեսանյութ)
Խուլիան Ալվարես, 66