ՈՒԵՖԱ-ն քննարկում կանցկացնի երկու ոտքով գնդակին հպվելու կանոնի հնարավոր վերանայման վերաբերյալ, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցը նման որոշում է կայացրել Խուլիան Ալվարեսի 11-մետրանոցից հետո: Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվողը «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղից հետո՝ հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ, գրավել էր «Արքայական ակումբի» դարպասը, սակայն մրցավար Շիմոն Մարցինյակը գոլը չէր արձանագրել գնդակին կրկնակի հպման պատճառով:
«Ֆուտբոլիստը հենման ոտքով նվազագույն շփում է ունեցել գնդակի հետ, նախքան հարվածելը: Գործող կանոնների համաձայն` VAR-ը պետք է դիմի մրցավարին, որն էլ անմիջապես չեղարկի գոլը:
ՈՒԵՖԱ-ն քննարկումներ կանցկացնի ՖԻՖԱ-ի և IFAB-ի հետ՝ որոշելու, թե արդյոք կանոնը պե՞տք է վերանայվի այն դեպքերում, երբ երկու ոտքով հպումն ակնհայտորեն ոչ միտումնավոր է»,- հայտնել են ՈՒԵՖԱ-ից:
Հիշեցնենք, որ Դիեգո Սիմեոնեի թիմը հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է 2-4 հաշվով: «Աթլետիկոն» խաղից հետո դիմել է ՈՒԵՖԱ-ին, որպեսզի Ալվարեսի հարվածը վերանայվի:
🚨 OFFICIAL: UEFA statement on Julián Álvarez penalty.
— Fabrizio Romano (@FabrizioRomano) March 13, 2025
“Atlético de Madrid enquired with UEFA over the incident, which led to the disallowance of the kick from the penalty mark taken by Julián Alvarez at the end of yesterday’s UEFA Champions League match against Real Madrid”.… pic.twitter.com/wOPeMpkzf6


