Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն նշանակվել է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
40-ամյա իսպանացի մասնագետն ու գերմանական ակումբը ստորագրել են 2 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Ալոնսոն «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է շվեյցարացի մասնագետ Խերարդո Սեոանեին:
Հիշեցնենք, որ Ալոնսոն մինչև այս գլխավորում էր իսպանական «Ռեալ Սոսյեդադի» 2-րդ թիմը:
«Բայերը» Բունդեսլիգայում անցկացրած 8 խաղերից հետո 5 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է: