Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ալմաթիում ընթացող ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ:
28-ամյա Խաչանովը քառորդ եզրափակիչում երկու սեթում 6-2, 6-4 հաշվով հաղթեց Ղազախստանը ներկայացնող թենիսիստ Բեիբիթ Ժուկաևին, որն աշխարհի 213-րդ ռակետն է: Աշխարհի 26-րդ ռակետը հաղթանակի հասավ 1 ժամ 23 րոպեում:
Խաչանովը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ավստրալիան ներկայացնող Ալեքսանդր Վուկիչի հետ (85-րդ ռակետ), որը քառորդ եզրափակիչում 6-2, 7-6 հաշվով հաղթել է աշխարհի 15-րդ ռակետ, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆրենսիս Տիաֆոյին: