Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ալմաթիում ընթացող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ:
28-ամյա Խաչանովը կիսեզրափակիչում երեք սեթում 6-7, 6-3, 6-4 հաշվով կամային հաղթանակի հասավ աշխարհի 85-րդ ռակետ, Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Վուկիչի նկատմամբ: Աշխարհի 26-րդ ռակետը հաղթանակի հասավ 2 ժամ 14 րոպեում:
Խաչանովը տիտղոսը կվիճարկի Կանադան ներկայացնող Գաբրիել Դիալոյի հետ, որն ATP-ի դասակարգման աղյուսակում 118-րդն է: 23-ամյա Դիալոն կիսաեզրափակիչում երկու սեթում 6-4, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 31-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյին:
Եզրափակիչ մրցախաղը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին: