Ռոտերդամում ավարտվել է ATP 500 կարգի թենիսի մրցաշարը: Եզրափակիչում Կառլոս Ալկարասը 6:4, 3:6, 6:2 հաշվով հաղթել է աշխարհի 8-րդ ռակետ Ալեքս Դե Մինորին:
Իսպանացին ավստրալացուն հաղթել էր նաև 2023-ին Լոնդոնի մրցավարի եզրափակիչում և 2022-ին Բարսելոնայի առաջնության կիսաեզրափակիչում:
Աշխարհի երրորդ ռակետը 2025 թվականին առաջին տիտղոսը նվաճեց: Կարիերայի ընթացքում 21-ամյա Ալկարասն արդեն 17 տիտղոս է նվաճել, որոնցից 4-ը՝ «Մեծ սաղավարտերում»: