Logo

Ալկարասը պաշտպանեց տիտղոսը Բարսելոնայի մրցաշարում

00:10 / 24.04.2023Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը պաշտպանեց տիտղոսը` Բարսելոնայում կայացած ATP-500 կարգի մրցաշարի եզրափակիչում 6-3, 6-4 հաշվով հաղթելով հույս Ստեֆանոս Ցիցիպասին (5-րդ ռակետ):

Մրցախաղը տևեց 1 ժամ 20 րոպե:

Հիշեցնենք, որ Ալկարասը 1/8 եզրափակիչում 6-3, 7-5 հաշվով հաղթել էր իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտին (25-րդ ռակետ), քառորդ եզրափակիչում 7-6 (7-5), 6-4 հաշվով պարտության էր մատնել իր հայրենակից Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային (38-րդ ռակետ), իսկ կիսաեզրափակիչում 6-2, 6-2 հաշվով հաղթել էր բրիտանացի Դանիել էվանսին (26-րդ ռակետ):

Բարսելոնայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2.722.480 եվրո էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ