Logo

Մայամի․ Ալկարասի անակնկալ պարտությունը 2 սեթում

10:48 / 29.03.2024Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ:

Իսպանացի թենիսիստը քառորդ եզրափակիչում 2-6, 4-6 հաշվով անակնկալ պարտություն կրեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովից: Մրցախաղը տևեց 1 ժամ 34 րոպե:

Կիսաեզրափակիչում Դիմիտրովը կմրցի Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի հետ:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են աշխարհի երրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներն ու չորրորդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևը:

Կանանց պայքարում տիտղոսը կվիճարկեն աշխարհի 4-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան ու 53-րդ ռակետ, ամերիկացի Դենիել Քոլինզը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ