ԱՄՆ-ում կայացած թենիսի «Ինդիան Ուելս» մրցաշարի տղամարդկանց մենախաղի հաղթողի կոչումը նվաճել է իսպանացի Կառլոս Ալկարասը:
19-ամյա թենիսիստը եզրափակիչում երկու սեթում 6-3, 6-2 հաշվով հաղթել է ռուս Դանիիլ Մեդվեդևին: Մրցախաղը տևել է 1 ժամ 10 րոպե:
Ալկարասն առաջին անգամ է հաղթել «Ինդիան Ուելսում»: Իսպանացին ATP-ի դասակարգման թարմացված աղյուսակում մեկ աստիճանով բարձրացել է և վերադարձրել աշխարհի առաջին ռակետի կոչումը՝ շրջանցելով «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին: Դանիիլ Մեդվեդևը դասակարգման ցուցակում նույնպես բարձրացել է մեկ դիրքով և այժմ 5-րդն է:
Նադալը 18 տարվա մեջ առաջին անգամ դուրս է մնացել ATP-ի թոփ-10-ից