Logo

Ալկարասը եզրափակիչում հաղթեց Զվերևին և առաջին անգամ նվաճեց «Ռոլան Գարոսի» տիտղոսը

21:43 / 09.06.2024Թենիս
null

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ նվաճեց թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար Ֆրանսիայի բաց առաջնության հաղթողի տիտղոսը։

«Ռոլան Գարոսի» եզրափակիչում իսպանացի թենիսիստը համառ պայքարում 6-3, 2-6, 5-7, 6-2, 6-1 հաշվով հաղթեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևին (չորրորդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 4 ժամ 20 րոպե։

21-ամյա Ալկարասը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի երրորդ տիտղոսը։ 2022 թ. նա դարձել էր ԱՄՆ-ի բաց առաջնության` US Open-ի, իսկ 2023 թ.` Ուիմբլդոնի հաղթող։

Իսպանացի ATP դասակարգման աղյուսակի հերթական թարմացումից հետո կդառնա աշխարհի երկրորդ ռակետը և կշրջանցի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչին (Սերբիա)։ Առաջատարը դառնալու է իտալացի Յանիկ Սիները, որը «Ռոլան Գարոսում» հասավ կիսաեզրափակիչ և պարտվեց Ալկարասին (6-2, 3-6, 6-3, 4-6, 3-6)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ