Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը չի մասնակցի Հռոմի «Մասթերս» շարքի մրցաշարին:
20-ամյա իսպանացի թենիսիստը Մադրիդի «Մասթերսի» քառորդ եզրափակիչում Անդրեյ Ռուբլյովին պարտվելուց հետո ձեռքի մկանների լարվածություն է զգացել:
«Այսօր հետազոտություն անցա, մասնագետները մկանների այտուց հայտնաբերեցին: Դա նախորդ վնասվածքիս հետևանքն է: Չեմ կարող մասնակցել Հռոմի մրցաշարին, ինձ հանգիստ է հարկավոր, որպեսզի կարողանամ վերականգնվել և 100 տոկոսով պատրաստ լինել»,- սոցցանցերում գրել է իսպանացին:
Հիշեցնենք, որ օրերս «Ուտկին, Նոբել և Մալենկով» բուքմեյքերական ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Զալցմանն Ակարասին մեղադրել էր կասկածելի մրցախաղեր անցկացնելու մեջ: