Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը և WTA դասակարգման աղյուսակում երրորդ տեղը զբաղեցնող Արինա Սաբալենկան միասնական մարզում են անցկացրել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնից» առաջ, հայտնում է Tuttosport-ը:
Մրցաշարի որակավորման փուլը սկսվել է հունիսի 25-ին: Դրա ավարտից հետո վերջնականապես կձևավորվի մրցաշարային ցանցը:
Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնի» մրցաշարը մեկնարկելու է հուլիսի 1-ին: