Logo

Ալկարասն Australian Open-ից դուրս մնալուց հետո դիմել է երկրպագուներին

11:37 / 25.01.2024Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող, աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն Australian Open-2024-ի քառորդ եզրափակիչում Ալեքսանդր Զվերևից կրած պարտությունից հետո գրառում է կատարել՝ դիմելով երկրպագուներին:

«Պարտությունից հետո բարդ է, բայց ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աջակցության համար: Կհանդիպենք շուտով, Ավստրալիա»,- գրել է իսպանացի թենիսիստը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Զվերևը 3 ժամ 8 րոպե տևած մենախաղում հաղթել էր 6-1, 6-3, 6-7(2-7), 6-4 հաշվով: Կիսաեզրափակիչում Զվերևի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևը, որը հունվարի 24-ին 5 սեթում հաղթել էր լեհ Հուբերտ Հուրկաչին: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը և չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ