Logo

Ալկարասի և Ջոկովիչի մեկնաբանությունները

22:42 / 16.07.2023• Թենիս
null

«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» նորընծա հաղթող, իսպանացի Կառլոս Ալկարասն ու եզրափակիչի մասնակից, սերբ Նովակ Ջոկովիչը մրցավեճից հետո կորտում արտահայտել են իրենց տպավորությունները:

Կառլոս Ալկարաս

«Սա երազանքի իրականացում է: Իհարկե, հիանալի է հաղթելը, սակայն նույնիսկ պարտության դեպքում կհպարտանայի ինձնով: Ինձ համար անհավանական է այս հիասքանչ մրցաշարի պատմության մաս դառնալը, լեգենդար մարզաձևի եզրափակիչում խաղալը: 

20-ամյա տղայի համար «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 2 տիտղոսն ունենալն անիրական է: Չէի սպասում, որ այսպես արագ կհասնեմ նման արդյունքի: Հպարտանում եմ մեր թիմի կատարած աշխատանքով»,- ասել է Ալկարասը:

Նովակ Ջոկովիչ

«Բարի օր բոլորին: Իհարկե, այն ինձ համար այնքան էլ բարի չէ, սակայն Կառլոսի դեպքում՝ հաստատ: Ցանկանում եմ գովեստի խոսքեր ասել մրցակցիս ու նրա թիմի հասցեին: Ալկարասը հիանալի մատուցումներ ու որակյալ հարվածներ ունի: Դու արժանիորեն հաղթեցիր: Հիանալի է: 

Չէի կարծում, թե քեզ հետ խնդիրներ կունենամ խոտածածկի վրա (ժպտում է): Առայժմ դժվար կլինի ընդունել պարտությունը, սակայն ամեն ինչ առջևում է»,- ասել է Ջոկովիչը:

Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնի» եզրափակիչում Կառլոս Ալկարասը 1-6, 7-6 (8-6), 6-1, 3-6, 6-4 հաշվով պարտության էր մատնել Նովակ Ջոկովիչին՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նվաճելով երկրորդ տիտղոսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ