Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը խոսել է երրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների խաղամակարդակի մասին:
«Յանիկը շատ լավ մարզավիճակում է: Նրա խաղը ցույց է տալիս, թե որքան ինքնավստահ է դարձել: Սիները շատ աշխատասեր է, և ես զարմացած չեմ, որ նա այսպիսի բարձրունքների հասավ:
Սիներին հաղթելու համար հիմա հարկավոր է ստրատոսֆերայի մակարդակի թենիս ցուցադրել: Նրա ներկայիս խաղամակարդակն օգնում է ինձ առավելագույնին հասնել»,- The Tennis Letter-ի հետ զրույցում ասել է իսպանացին:
Հիշեցնենք, որ իտալացի թենիսիստը դարձել է այս տարվա առաջին «Մեծ սաղավարտի»՝ Ավստրալիայի բաց առաջնության հաղթող:


