Logo

Ալկարաս. «Հուսով եմ՝ «Ուիմբլդոնի» եզրափակիչում կմրցեմ Ջոկովիչի հետ»

11:54 / 03.07.2023Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը հույս է հայտնել, որ կհասնի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» եզրափակիչ ու այնտեղ կխաղա մրցաշարի գործող հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ (երկրորդ ռակետ):

«Հույս ունեմ, որ Ջոկովիչի հետ կխաղամ «Ուիմբլդոնի» եզրափակիչում: Ջոկովիչին դիմադրելն ամենաբարդ խնդիրն է:

Նովակն ամեն ինչ շատ հեշտ է դարձնում։ Նա շատ լավ է շարժվում, դիպուկ հարվածում է գնդակին: Նրա խաղն ամեն ինչի խառնուրդ է: Ես կասեի, որ նա ոչ մի սխալ բան չի անում: Նրա խաղում շատ դժվար է որևէ թույլ կողմ գտնելը»,- իսպանացու խոսքը մեջբերում է Tennis 365-ը։

Հիշեցնենք, որ 20-ամյա Ալկարասը հուլիսի 4-ին «Ուիմբլդոնի» առաջին շրջանում կմրցի ֆրանսիացի թենիսիստ Ժերեմի Շարդիի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ