Անգլիական «Լիվերպուլի» հիմնական դարպասապահ Ալիսոնը շարքից դուրս է մնացել, հայտնում է Mirror-ը:
Բրազիլիայի հավաքականի 31-ամյա դարպասապահն ազդրի մկանային վնասվածք է ստացել և ստիպված կլինի բաց թողնել «Բրենթֆորդի» դեմ Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի արտագնա հանդիպումը։
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում «Լիվերպուլի» դարպասը պաշտպանել է 24 խաղում, բաց թողել 21 գոլ:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 24 խաղից հետո 54 միավորով Պրեմիեր լիգայի առաջատարն է:


