«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը պատմել է, որ Չեմպիոնների լիգայում խաղալը Բրազիլիայից Եվրոպա գալու հիմնական պատճառներից մեկն է եղել։
«Պատկերացրեք, որ մի ամբողջ տարի չեք անում այն, ինչ սիրում եք, պատկերացրեք, թե ինչ կզգաք, երբ հնարավորություն ունենաք դա անելու։ Չեմպիոնների լիգային մասնակցելը պատճառներից մեկն է, որ Բրազիլիայից տեղափոխվեցի Եվրոպա։ Մենք ամեն ինչ կանենք և կփորձենք հաղթել»,- Ալիսոնի է խոսքը մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 17-ին, Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Միլանը» տանը կընդունի «Լիվերպուլին»: