Logo

Ալիսոնի ռեկորդը Պրեմիեր լիգայում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:32 / 17.10.2022ՍՊՈՐՏ
Ալիսոն-Լիվերպուլ

«Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոնն Անգլիայի Պրեմիեր լիգայում ռեկորդ է սահմանել: 

Բրազիլիայի հավաքականի դարպասապահը «Մանչեսթեր Սիթիի» դեմ տնային խաղում (1-0) երրորդ գոլային փոխանցումն է կատարել եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահին Անգլիայի Պրեմիեր լիգայում: Մեկ խաղացողին կատարած ասիստների ցուցանիշով դա ռեկորդ է դարպասապահների շրջանում։

2022 թվականի ընթացքում դա Ալիսոնի 2-րդ ասիստն էր Եգիպտոսի հավաքականի առաջատարին, ավելի վաղ նա գոլային փոխանցում էր կատարել «Նորվիչի» դեմ Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի 26-րդ տուրի խաղում (3-1)։ Բրազիլացին Սալահին առաջին ասիստը կատարել էր 2019/2020 մրցաշրջանում կայացած «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ տնային խաղում (2-0):

Հիշեցնենք, որ «Լիվերպուլն» Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 9 խաղերից հետո 13 միավորով 8-րդն է:

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ