Logo

Մ23 ԱԱ. Ալիխանյանն ու Սարգսյանը քառորդ եզրափակիչում են, Իբոյանը պարտվեց

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:58 / 22.10.2022Ըմբշամարտ
null

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հրայր Ալիխանյանը (74 կգ) 1/8 եզրափակիչում 8-4 հաշվով հաղթեց ճապոնացի Յուտո Ֆուկադային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմցրի Ադրբեջանի ներկայացուցիչ Խաջիմուրադ Ջագիևի հետ:

Ալիխանյանը պայքարն սկսել էր որակավորման փուլից, որտեղ 12-1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել բուլղարացի Դիմիտար Աթանասով Անգելովի նկատմամբ:

Կնյազ Իբոյանը (86 կգ) 1/8 եզրափակիչում 3-11 հաշվով պարտվեց մոլդովացի Իվան Իչիզլիին: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, հայ ըմբիշը կստանա բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն:

Վստահ հաղթանակով մեկնարկեց նաև Սերգեյ Սարգսյանը (92 կգ), որը հաղթեց հունգարացի Կրիստիան Գաբոր Անգյալին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը կմրցի վրացի Միրիանի Մաիսուրաձեի հետ:

Ավելի վաղ պայքարի մեջ մտած Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի Մ23 չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ) որակավորման փուլում 11-0 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսեֆ Մոհամեդ Յուսեֆի նկատմամբ ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Պուերտո Ռիկոն ներկայացնող Յոզեֆ Անդրես Սիլվայի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին պայքարի մեջ մտած Հայաստանի 5 ներկայացուցիչներից Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս է եկել եզրափակիչ, Արման Ավագյանը (79 կգ) կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, իսկ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (97 կգ) պարտություն էին կրել և դուրս մնացել հետագա պայքարից:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ