Logo

Ըմբշամարտի ԱԱ. Հրայր Ալիխանյանը մեկնարկեց վստահ հաղթանակով

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:34 / 16.09.2022• Ըմբշամարտ
Հրայր Ալիխանյան-ԱԱ

Հրայր Ալիխանյանը (74 կգ) դուրս եկավ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ: Բելգրադում ընթացող ԱԱ-ի որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչը 7-0 հաշվով առավելության հասավ ռումինացի Մաքսիմ Վասիլոգլոյի նկատմամբ: Ալիխանյանը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի Սերբիան ներկայացնող Հեթիկ Ցաբոլովի հետ:

Ավելի վաղ Արման Անդրեասյանը (70 կգ) հաղթել էր սփոփիչ գոտեմարտում՝ իրավունք ստանալով պայքարել բրոնզե մեդալի համար, իսկ Մանվել Խնձրցյանը (57 կգ) որակավորման փուլում 5-7 հաշվով պարտվել էր Եվրոպայի գործող չեմպիոն, հյուսիսմակեդոնացի Վլադիմիր Եգորովին: 

Նախօրեին ելույթն ավարտել էր Արման Ավագյանը (79 կգ), սեպտեմբերի 17-ին պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանն (61 կգ) ու աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ):

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել էր 8 ըմբիշով և նվաճել մեկական ոսկե ու բրոնզե մեդալ։ Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել էր աշխարհի քառակի չեմպիոն, իսկ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ