Logo

Ալֆոնսո Դեյվիսը ծանր վնասվածք է ստացել

13:17 / 26.03.2025Ֆուտբոլ
null

«Բավարիան» հայտնել է, որ ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի համար մրցաշրջան ավարտված է:

Կանադայի հավաքականի ֆուտբոլիստն աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել: Մարտի 26-ին նա վիրահատության կենթարկվի:

Դեյվիսը վնասվածքը ստացել է ԱՄՆ-ի հավաքականի դեմ հանդիպման սկզբում և փոխարինվել 12-րդ րոպեին:

Պաշտպանի ապաքինման համար կպահանջվի առնվազն 6 ամիս:

24-ամյա ֆուտբոլիստը փետրվարին է «Բավարիայի» հետ կնքել նոր պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2030 թվականի ամռանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ