«Ալֆա Ռոմեոյի» ու «Զաուբերի» միջև համագործակցությունը, որ սկսվել էր 2018 թվականին, կավարտվի 2023 թվականի մրցաշրջանի վերջին՝ Աբու Դաբիի Գրան պրիից հետո, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Ընկերությունը շնորհակալություն է հայտնել Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիային, ավտոարշավորդներին ու բոլոր աշխատակիցներին, որոնք երբևէ եղել են թիմի կազմում: «Ալֆա Ռոմեոն» էներգաբլոկների մատակարարման համար շնորհակալություն է հայտնել նաև «Ֆերարիին»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալֆա Ռոմեոն» 2024 թվականից կարող է դառնալ «Հաասի» տիտղոսային հովանավորը: