Logo

Ալեքսիա Պուտելյասը՝ «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր (ֆոտո, տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:00 / 17.10.2022ՍՊՈՐՏ
null

Կանանց Իսպանիայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեքսիա Պուտելյասը երկրորդ անգամ անընդմեջ արժանացավ հեղինակավոր France Football ամսագրի կողմից տրվող ամենամյա «Ոսկե գնդակ» մրցանակին:

28-ամյա ֆուտբոլիստուհին մրցանակն ստացավ Փարիզի Շատլե թատրոնում ընթացող մրցանակաբաշխության ժամանակ: Ալեքսիան առաջինն է, որը կանանց ֆուտբոլում մրցանակին արժանանում է երկրորդ տարին անընդմեջ: 

Հիշեցնենք, որ Եվրո-2022-ից առաջ Պուտելյասը ստացել էր ծնկի խաչաձև կապանների վնասվածք, որի պատճառով շարունակվում է վերականգնվել մինչև օրս:

Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան», որի ավագն է իսպանացի ֆուտբոլիստուհին, հաղթել էր Իսպանիայի առաջնությունում, նվաճել էր երկրի գավաթն ու սուպերգավաթը, իսկ Չեմպիոնների լիգայում հասել էր եզրափակիչ՝ պարտվելով ֆրանսիական «Լիոնին»: 

«Ոսկե գնդակը» գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին տրվում է 2018 թվականից: Աառաջին մրցանակը ստացել էր Նորվեգիայի հավաքականի ու ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ադա Հեգերբերգը, իսկ 2019-ին՝ ԱՄՆ-ի հավաքականի ու ամերիկյան «Օլ Ռեյն» ակումբի հարձակվող Մեգան Ռապինոն: 2020-ին մրցանակաբաշխությունը չէր կայացել կորոնավիրուսի համավարակի պատճառով:

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը ցուցադրվում է «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ