Logo

Նեստա. «Մալդինին լավագույնն է համաշխարհային ֆուտբոլում»

10:54 / 27.03.2025Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ «Մոնցայի» գլխավոր մարզիչ Ալեսանդրո Նեստան լեգենդար Պաոլո Մալդինիին համարում է լավագույն պաշտպանը պատմության մեջ:

«Ես հավաքականում արդեն խաղացել էի նրա հետ, իսկ հետո տեղափոխվեցի «Միլան»: Նա ֆիզիկական և հոգեբանական որակներով պատմության մեջ ուժեղագույն պաշտպանն է: Պաոլոն հազվադեպ էր սխալներ թույլ տալիս, բայց երբ թույլ էր տալիս, դրանք ոչ մի կերպ չէին ազդում նրա վրա:

Մալդինին միշտ զգոն էր, քիչ էր խոսում: Նա լավագույնն է համաշխարհային ֆուտբոլում: Պաոլոն ինձ սովորեցրել է ճիշտ մտածել»,- 49-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Tuttosport-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ