Logo

Ալեքսիս Սանչեսը վերադարձավ «Ինտեր», Խոակին Կորեան հեռացավ

18:21 / 26.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Միլանի «Ինտեր», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024թ․ հունիսի 30-ը։

Ալեքսիս Սանչեսն անցած մրցաշրջանն անցկացրել էր ֆրանսիական «Մարսելում», որի կազմը համալրել է «Ինտերի» արգենտինացի հարձակվող Խոակին Կորեան։ Ֆրանսիական ակումբը 2 միլիոն եվրոյի դիմաց մեկ տարով վարձակալել է 29-ամյա արգենտինացուն և հաջորդ ամռանը կունենա նրա տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն (10 միլիոնով)։

Հիշեցնենք, որ չիլիացի հարձակվողը 2019-2022 թվականներին խաղացել է «Ինտերում» ու նվաճել երեք տիտղոս՝ դառնալով Իտալիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր։ Միլանյան ակումբի կազմում Սանչեսն անցկացրել է 109 հանդիպում, խփել 20 գոլ ու կատարել 23 գոլային փոխանցում։ Իտալիայում նա խաղացել է նաև «Ուդինեզեի» կազմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա