Բելգիայի չեմպիոն «Յունիոն Սենթ Ժիլուազի» պաշտպան Քևին Մաքալիսթերն առաջին անգամ հրավիրվել է Արգենտինայի ազգային հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա ֆուտբոլիստը Բրյուսելը ներկայացնող ակումբում հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 111 խաղում խփել է 7 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերի ավագ եղբայրն է։
Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը նոյեմբերի 14-ին ընկերական հանդիպում կանցկացնի Անգոլայի հավաքականի հետ, մեկնարկը` ժամը 20:00-ին։


