«Ֆասթ Սպորտ»-ն ապրիլի 12-ին ուղիղ եթերում կցուցադրի հունահռոմեական ոճի հայ ըմբիշների գոտեմարտերը Բրատիսլավայում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երեկոյան մրցահերթում:
Ժամը 18:45-ից հեռուստաալիքի ուղիղ եթերում կլինեն ապրիլի 12-ին պայքարն սկսած ըմբիշների այն կիսաեզրափակիչները, որոնք կանցկացվեն Mat B-ում: Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակիչ է անցել Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որի գոտեմարտը բուլղարացի Կիրիլ Միլովի հետ կմեկնարկի մոտավորապես ժամը 19:30-ին և կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Mat C-ի գոտեմարտերին կարող եք հետևել Fast TV հավելվածում (iOS, Android):
Ո՞Ր ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ «ՖԱՍԹ ՍՊՈՐՏ»-Ի ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ
60 կգ |
Կիսաեզրափակիչ |
Գեորգի Տիբիլով (Սերբիա) |
Սադիկ Լալաև (UWW) |
67 կգ |
Կիսաեզրափակիչ |
Արսլանբեկ Սալիմով (Լեհաստան) |
Աբու Մուսլիմ Ամաև (Բուլղարիա) |
72 կգ |
Կիսաեզրափակիչ |
Լևանտե Լևայ (Հունգարիա) |
Ալիակսանդր Լիավոնչիկ (UWW) |
82 կգ |
Կիսաեզրափակիչ |
Էրիկ Ցիլվասի (Հունգարիա) |
Բուրհան Աքբուդաք (Թուրքիա) |
97 կգ |
Կիսաեզրափակիչ |
Արթուր Ալեքսանյան (Հայաստան) |
Կիրիլ Միլով (Բուլղարիա) |
Ժամը 20:00-ից «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում կլինեն ապրիլի 11-ին պայքարն սկսած ըմբիշների եզրափակիչ բոլոր գոտեմարտերը: Այս մրցահերթում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ. Կարեն Ասլանյանն ու Մալխաս Ամոյանը կգոտեմարտեն ոսկե մեդալի համար, իսկ Մանվել Խաչատրյանը՝ բրոնզի:
Առաջինը պայքարի մեջ կմտնի Մանվել Խաչատրյանը, որի գոտեմարտը վրացի Վախթանգ Լոլուայի հետ կմեկնարկի ժամը 20:00-ին:
Այնուհետև մրցագորգ դուրս կգա Կարեն Ասլանյանը, որը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի թուրք Քերեմ Քամալի հետ: Գոտեմարտի սկիզբը նախատեսված է ժամը 21:00-ին:
Մրցումային նախավերջին օրվա ընթացքում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը կփորձի կարիերայում չորրորդ անգամ նվաճել աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը վրացի Ռամազ Զոյձեի հետ գոտեմարտում, որի մեկնարկը նախտեսված է ժամը 21:30-ին: