Logo

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

11:42 / 02.05.2025Ծանրամարտ
null

Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 85, իսկ հետո՝ 88 կիլոգրամանոց ծանրաձողը:

Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրել է 116 կգ և նվաճել է ոսկե մեդալ: Երկամարտի 204 կգ արդյունքով երիտասարդ ծանրորդը գրավել է երրորդ տեղը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 125 կգ, հետո հրել է 155 կգ:

Երկամարտի 280 կգ արդյունքով` Հովհաննեսը զբաղեցրել է 10-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ