Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) դարձավ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալը:
Երկամարտում հայ մարզուհին գրանցեց 196 կգ (81+115) արդյունք: 19-ամյա ծանրորդը նաև փոքր ոսկե մեդալ նավճեց հրում վարժությունում, իսկ պուկում վարժությունում 7-րդն էր:
Երկամարտի 195 կգ (84+111) արդյունքով երկրորդ տեղը գրավեց Իտալիայի ներկայացուցիչ Լուդովիկա Դելիան, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ նորվեգացի Սոլ Անետ Վալերը՝ 190 կգ (86+104):
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը երկամարտի 180 կգ (80+100) արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը:
Հայաստանի ներկայացուցիչներից հաջորդը մրցահարթակ դուրս կգա 2023թ. Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը (67 կգ): Նա հանդես կգա փետրվարի 14-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ից:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է այս տարվա ամռանը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:


