Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է չեմպիոն:
55 կգ քաշային կարգում Գրիգորյանը երկամարտում գրանցել է 188 կգ (81+107) արդյունք: Հայ ծանրորդուհին նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում։
Երիտասարդական ԱԱ-ում Հայաստանը կներկայացնեն նաև Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Գարիկ Կարապետյանը (102 կգ):