Logo

Ալեքսանդր Վոլկանովսկին վիրահատվել է

13:34 / 19.07.2023Խառը մենամարտեր
null

UFC-ի կիսաթեթև քաշային կարգում (մինչև 65 կգ) չեմպիոն, ավստրալացի մարտիկ Ալեքսանդր Վոլկանովսկին սոցցանցերում հայտնել է, որ հաջողությամբ վիրահատվել է ձախ ձեռքի շրջանում:

34-ամյա մարզիկի խոսքով՝ վերականգնման համար կպահանջվի 6 շաբաթ, որից հետո նա կրկին կկարողանա լիարժեք մարզվել:

Հիշեցնենք, որ Վոլկանովսկին UFC-ում նորամուտը նշել է 2012-ին և առաջին անգամ պարտվել է 2016-ի նոյեմբերին: 2019-ի դեկտեմբերին Վոլկանովսկին նվաճել է կիսաթեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով ամերիկացի Մաքս Հոլոուեյին:

2023-ի հուլիսին ավստրալացին UFC 290 մրցաշարում 5-րդ անգամ պաշտպանել էր չեմպիոնական տիտղոսը՝ երրորդ մրցափուլում ժամկետից շուտ առավելության հասնելով մեքսիկացի Յաիր Ռոդրիգեսի նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա