Logo

Ալեքսանդր Ուսիկը պայմանագիր է ստորագրել և կմենամարտի Թայսոն Ֆյուրիի դեմ

13:57 / 05.07.2023Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA, WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը պայմանագիր է ստորագրել՝ անպարտելի բռնցքամարտիկ, բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ տիտղոսային մենամարտ անցկացնելու համար:

«Այո, մենք բոլորս ցանկանում ենք, որ այդ մենամարտը կայանա: Շնորհակալություն եմ հայտնում  Skill Challenge Promotions ընկերությանը՝ այս մենամարտը կազմակերպելու ջանքերի համար:

Պարզապես ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհն իմանա՝ Ուսիկի թիմից ամեն ինչ ստորագրված է»,- սոցցանցերում գրել է ուկրաինացու մենեջեր Էգիս Կլիմասը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ուսիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 20 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ: Թայսոն Ֆյուրին 34 մենամարտից հաղթել է 33-ում ու գրանցել 1 ոչ-ոքի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ