Logo

Ալեքսանդր Ուսիկ. «Բռնցքամարտը կախվածություն է առաջացնում»

17:57 / 13.02.2025Բռնցքամարտ
null

Գերծանր քաշային կարգում WBA, IBF ու WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոսել է բռնցքամարտից հոգեբանական կախվածություն ունենալու մասին, հայտնում է talkSPORT-ը:

«Եթե դուք 10,15, 20 կամ 25 տարի զբաղվում եք բռնցքամարտով, ապա այն կախվածություն է առաջացնում, դառնում է թմրանյութ: Եթե մի օր չես մարզվում, ապա քեզ մահացած ես զգում:

Ես մարզվում եմ ամեն օր: Շատ եմ ուշադրություն դարձնում ֆիզիկական մարզումներին, իսկ բռնցքամարտով զբաղվում եմ հավաքների ժամանակ»,- ասել է 37-ամյա մարզիկը:

Ալեքսանդր Ուսիկը բռնցքամարտի հեղինակավոր The Ring ամսագրի կողմից ճանաչվել էր 2024 թվականի լավագույն բռնցքամարտիկ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ