Logo

Ալեքսանդր Պետրակով․ «Սա կարևոր ու որոշիչ խաղ է մեզ համար»

19:25 / 07.09.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսում խոսել է Թուրքիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրի արտագնա հանդիպման մասին, Թուրքիայից հաղորդում է VNews-ի թղթակիցը։

«Այս հանդիպումը կարևոր ու որոշիչ է մեզ համար։ Կարող եմ կրկնել Սպերցյանի խոսքերը․ մնացել է 5 հանդիպում, և յուրաքանչյուր խաղ եզրափակիչ է մեզ համար։ Եթե վաղը հաղթենք Թուրքիային, 90 տոկոսով կապահովենք եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։ Եթե պարտվենք, կզրկվենք ուղեգրից ու դուրս կմնանք հետագա պայքարից։

Տակտիկական տեսանկյունից ձեզ ոչինչ չեմ ասելու։ Կողմնորոշվել եմ, թե ովքեր են խաղալու պաշտպանության կենտրոնում, բայց դա էլ չեմ ասելու։

Կարծում եմ՝ Բարսեղյանի բացակայությունը մեծ ազդեցություն չի ունենա վաղվա խաղին։ Ես խոսել եմ Տիգրանի հետ ու շուտափույթ ապաքինում եմ մաղթել նրան։ Բարեբախտաբար հարձակման գծում մենք մեծ ընտրություն ունենք։ Մյուս բոլոր խաղացողներն առողջ են ու պատրաստ են վաղվա խաղին։

Ստանդարտ իրավիճակներից գոլ չխփելն ինձ անհանգստացնում է, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ամեն դեպքում, Կիպրոսի դեմ խաղում այդպիսի գոլ խփել ենք»,- նշել է ուկրաինացի մասնագետը։

Թուրքիա - Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին Էսքիշեհիր քաղաքի համանուն ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։ Այդ խաղից երեք օր անց Ալեքսանդր Պետրակովի թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) ունեն 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է բոլոր՝ երեք խաղերում։

Էդուարդ Սպերցյան․ «Մենք ունենք երազանք և ամեն ինչ կանենք դրան հասնելու համար»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա