Logo

Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի լավագույն մարզիչ

14:25 / 29.12.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ 

Հայաստանի 2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, որը հավաքել է 62 միավոր:

Երկրորդ տեղում 56 միավորով Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է: 54 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ