Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում անդրադարձել է Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի երրորդ տուրի հանդիպմանը, որն ավարտվել էր 2-2 հաշվով։
«Ծանր և նյարդային հանդիպում ստացվեց: Չեմ ցանկանում մեղադրել առանձին ֆուտբոլիստների: Մեր պաշտպանն ընդամենը 20 տարեկան է, նա խաղային պրակտիկայի խնդիր ունի: Հրանտ Լեոն-Ռանոսն էլ նույն վիճակում է, նա հրաշալի փոխանցում ստացավ, բայց չօգտվեց: Տղաները երիտասարդ են, վստահ եմ, որ ապագայում լավ ֆուտբոլիստներ կդառնան: Անհատական վարպետության պակաս է զգացվում: Մարտական ոչ-ոքի ստացվեց, լավ է, որ վերջում հավասարեցրինք հաշիվը: Շնորհակալ եմ տղաներին նվիրվածության համար: Շարժվում ենք առաջ, պատրաստվելու ենք Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպմանը»,- ասել է ուկրաինացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը չորս միավորով երկրորդ տեղում է, իսկ խմբի առաջատար Հյուսիսային Մակեդոնիան ունի 7 միավոր: Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հոկտեմբերի 13-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Հյուսիսային Մակեդոնիային: