Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ Լատվիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբի չորրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին կներկայանա Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Լրագրողների հետ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հունիսի 18-ին՝ ժամը 17:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հունիսի 18-ին և կմեկնարկի ժամը 17:30-ին։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Լատվիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դայնիս Կազակևիչի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հունիսի 18-ին՝ ժամը 17:55-ին:
Lատվիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հունիսի 18-ին և կմեկնարկի ժամը 19:00-ին։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Հիշեցնենք, որ Հայաստան - Լատվիա հանդիպումը կկայանա հունիսի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: