Logo

Ալեքսանդր Պետրակով. «Մեր նպատակը լավ ֆուտբոլ ցուցադրելն է»

20:37 / 03.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը և գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Սլովենիայի թիմի դեմ ընկերական հանդիպման նախախաղային ասուլիսին Լյուբլյանայում պատասխանել են լրագրողների հարցերին:

Արթուր Միրանյանը՝ մրցակցի և խաղի մասին:

«Վերլուծել ենք մրցակցին, կարող եմ ասել, որ բավականին ուժեղ մրցակից է, սակայն ունի ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմեր: Կփորձենք վաղն օգտագործել նրանց թույլ կողմերը»:

Ալեքսանդր Պետրակովը՝ խաղին պատրաստվելու և ակնկալիքների մասին:

«Դիտել ենք Սլովենիայի հավաքականի խաղերը, գիտենք, որ լավ թիմ ունեն, շատ արժանիորեն դուրս են եկել Եվրոպայի առաջնության հիմնական փուլ:

Մենք լավ հավաք ենք անցկացրել, չունեմ որևէ դժգոհություն տղաներից, նրանք կատարել են իրենց առջև դրված խնդիրները: 

Մեր նպատակը լավ ֆուտբոլ ցուցադրելն է, լավ ստուգողական խաղ անցկացնելը: Լավ հնարավորություն է փորձարկելու ֆուտբոլիստներին, ստուգելու նրանց պատրաստվածությունը Ազգերի լիգայի սեպտեմբերյան խաղերից առաջ»:

Սլովենիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին և կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Հայաստանի հավաքականն այս հանդիպումից երեք օր անց էլ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական խաղ կանցկացնի Ղազախստանի թիմի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա