Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը բացատրեց, թե ինչ հրահանգ էր տվել իր ֆուտբոլիսրների Ուելսի դեմ խաղից (1:1) առաջ և ինչու է նման քայլի գնացել:
«Ես որոշեցի սկզբում փակ ֆուտբոլ ընտրել, որովհետև բաց խաղի իմաստ չէի տեսնում: Ուելսցիները խաղում են Անգլիայի Պրեմիեր լիգայում և Չեմպիոնշիփում, բաց ֆուտբոլում նրանք մեզ շատ գոլեր կխփեին: Մենք ընտրեցինք հանգիստ ֆուտբոլի տարբերակը՝ կոմպակտ խաղով: Հայաստանի հավաքականին շատ դժվարությամբ է տրվում կարգապահ ֆուտբոլը: Ես ֆուտբոլիստներին ասել եմ, եթե կարգապահ խաղաք, կոմպակտ գործեք, ինչպես մարզումների ժամանակ ենք անում, մենք շանս կունենանք, բայց հենց սկսեք յուրաքանչյուրդ ձեզ համար խաղալ, ինչպես նախկինում եք արել, ապա ավելի ծանր կլինի:
Այդ պատճառով ես նախընտրեցի կոմպակտ ֆուտբոլը: Վերջում մենք ավելի լավ սկսեցինք գործել, կարող էինք հաղթել: Բայց չեմ ասի բախտը չբերեց, ես դա բացառում եմ, այլ տեսակի մարզիչ չեմ: Այն մարզիչներից չեմ, որ բախտը կվկայակոչեն: Ամեն ինչ բացառապես վարպետության հարց է: Գոլային պահերի իրացումը հնարավոր է միայն անհատական մարզումներով բարելավել, բայց ոչ թե հավաքականում, այլ ակումբներում: Պետք է մնան մարզումներից հետո և ժամերով պարապեն, ինչը քիչ են անում»,- հետխաղային ասուլիսում նշել է ուկրաինացի մասնագետը։