Logo

Ալեքսանդր Պետրակով․ «Հյուսիսային Մակեդոնիան մեզ ստիպեց խաղալ պաշտպանողական ֆուտբոլ»

19:34 / 17.10.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է ընկերական խաղում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից կրած պարտությունը 1-3 հաշվով։

«Ուժեղ թիմի դեմ խաղացինք՝ օգտագործելով երիտասարդ ֆուտբոլիստների: Ցավոք՝ չկարողացանք լայնածավալ ռոտացիա կիրառել ու ևս մի քանի երիտասարդների փորձարկել:

Մենք չէինք ընտրել պաշտպանողական տակտիկա, այդ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն էր, որ ստիպեց մեզ խաղալ պաշտպանությունից և նահանջել: Մենք տեսանք երիտասարդ ֆուտբոլիստների, որոնք մեծ ցանկություն ունեին դրսևորելու իրենց: Այո, կային սխալներ, բայց նրանք երիտասարդներ են, ամեն ինչ դեռ առջևում է, կուղղենք այդ սխալներն ու կշարժվենք առաջ»,- նշել է ուկրաինացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» ստադիոնում կայացած խաղում հյուրերի գոլը խփել էր ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն ավելացված ժամանակում տուգանային հարվածով կրճատել էր հաշիվը։

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 18-ին՝ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի նախավերջին տուրում ընդունելով Ուելսին։ Այդ խաղից 3 օր անց Ալեքսանդր Պետրակովի թիմն ընտրական փուլը կավարտի ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականի դեմ արտագնա խաղով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա