Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» հյուրընկալվելիս 4-3 հաշվով հաղթել է «Բոստոն Բրուինսին»:
Մայրաքաղաքային թիմի կազմում այս մրցաշրջանում 38-րդ տափօղակն է նետել Ալեքսանդր Օվեչկինը:
39-ամյա ռուս հարձակվողը գոլերի քանակը հասցրել է 891-ի: Բոլոր ժամանակների գլխավոր դիպուկահար Ուեյն Գրեցկիի ռեկորդը գերազանցելու համար Օվին պետք է աչքի ընկնի դարպասի ևս 4 գրավմամբ:
Լեգենդար Գրեցկին կարիերայի ընթացքում անցկացրել է 1487 խաղ և վերջին՝ 894-րդ տափօղակը նետել է 1999 թվականի մարտի 29-ին:
2004 թվականի դրաֆթի առաջին համար Օվեչկինը NHL-ում 20 մրցաշրջանների ընթացքում անցկացրել է 1484 խաղ, որոնցում աչքի է ընկել նաև 724 ասիստով: