Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» տանը 4-1 հաշվով ուժեղ է գտնվել «Վինիպեգ Ջեթսից»:
«Վաշինգտոնի» կազմում դուբլի հեղինակ է դարձել ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը։ 37-ամյա հոկեյիստը NHL-ում գոլերի քանակը հասցրել է 802-ի:
Օվեչկինը, շրջանցելով կանադացի Գորդի Հոուին (801), NHL-ի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում դուրս է եկել երկրորդ տեղ: Առաջատարը կանադացի լեգենդար հոկեյիստ Ուեյն Գրեցկին է, որը խփել է 894 գոլ:
NHL-ի պատմության 10 լավագույն ռմբարկուները
1. Ուեյն Գրետցկի (Կանադա) - 894 գոլ
2. Ալեքսանդր Օվեչկին (Ռուսաստան) - 802
3. Գորդի Հոու (Կանադա) - 801
4. Յարոմիր Յագր (Չեխիա) - 766
5. Բրետ Հալ (ԱՄՆ) - 741
6. Մարսել Դիոն (Կանադա) - 731
7. Ֆիլ Էսպոզիտո (Կանադա) - 717
8. Մայք Գարտներ (Կանադա) - 708
9. Մարկ Մեսյե (Կանադա) - 694
10. Սթիվ Այզերման (Կանադա) - 692
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Օվեչկինն ավելի վաղ դարձել էր NHL-ի մեկ ակումբում ամենաշատ գոլ խփած հոկեյիստը՝ գերազանցելով Գորդի Հոուի ռեկորդը: Ռուս հոկեյիստը «Վաշինգտոն Քեփիթալզում» է խաղում 2005 թվականից: