Logo

Ալեքսանդր Օվեչկինը կրկնեց լեգենդար Գորդի Հոուի ռեկորդը (տեսանյութ)

12:10 / 04.11.2022Հոկեյ
null

«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը, գոլի հեղինակ դառնալով «Դոտրոյտ Ռեդ Ուինգզի» դեմ Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում (1:3), հասել է տպավորիչ նվաճման։

37-ամյա Օվեչկինը կրկնել է NHL-ի մեկ ակումբում խփած գոլերի ռեկորդը։ Դա նրա 786-րդ գոլն էր «Վաշինգտոնի» կազմում, հաղորդում է The Athletic-ը։

Ռուսաստանցին կրկնել է կանադացի լեգենդար հոկեյիստ Գորդի Հոուի ռեկորդը։ NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն 786 գոլ է խփել «Դոտրոյտ Ռեդ Ուինգզի» կազմում։

Ալեքսանդր Օվեչկինը NHL-ի պատմության երկրորդ հոկեյիստն է, որը 400 գոլ է խփել արտագնա խաղերում։ Այդ ցուցանիշով ռեկորդակիր է NHL-ի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրետցկին՝ 402 գոլ։

Հիշեցնենք, որ ռուս հոկեյիստը երրորդն է NHL-ի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում և 15 գոլ է զիջում երկրորդ տեղում գտնվող Գորդի Հոուին։

NHL-ի պատմության լավագույն ռմբարկուները․ Օվեչկինը մոտենում է 2-րդ տեղին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ