«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը դարձել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) մեկ ակումբում ամենաշատ գոլ խփած հոկեյիստը, հաղորդում է The Athletic-ը։
«Արիզոնայի» դեմ NHL-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում (2:3) 37-ամյա Օվեչկինը 787-րդ գոլն էր խփել «Վաշինգտոնում», որի կազմում խաղում է 2005 թվականից։
Ռուսաստանցին գերազանցել է կանադացի լեգենդար հոկեյիստ Գորդի Հոուի ռեկորդը։ NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն 786 գոլ է խփել «Դոտրոյտ Ռեդ Ուինգզի» կազմում։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Օվեչկինը երրորդն է NHL-ի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում և 14 գոլ է զիջում երկրորդ տեղում գտնվող Գորդի Հոուին։