Logo

Ալեքսանդր Օվեչկինի հերթական գոլը NHL-ում

17:49 / 31.12.2023Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» բուլիտներով հաղթել է «Նեշվիլ Պրեդատորզին»՝ 3-2։

«Վաշինգտոնի» կազմում հերթական գոլն է խփել ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը։

38-ամյա հոկեյիստը NHL-ում գոլերի թիմը հասցրել է 829-ի և 65 տափօղակ է զիջում լիգայի պատմության լավագույն ռմբարկու, կանդացի լեգենդար խաղացող Ուեյն Գրեցկիին (894 գոլ):

Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսանդր Օվեչկինը մասնակցել է 34 խաղի, դարձել 7 գոլի ու 15 ասիստի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ