Logo

Ալեքսանդր Մոստովոյ․ «Սևիկյանը լավ ընտրություն կատարեց»

16:25 / 15.01.2024Ֆուտբոլ
null

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյն արձագանքել է ռուսական «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի՝ «Ֆերենցվարոշ» տեղափոխվելու որոշմանը։ Ավելի վաղ «Նիժնի Նովգորոդի» գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Հուսեյնովը հաստատել էր, որ Հայաստանի հավաքականի նորեկն առաջիկա օրերին բուժզննում է անցնելու հունգարական ակումբում։

«Սևիկյանը կեցցե, լավ ընտրություն է։ Զարմանալի է, քանի որ շատ էին խոսակցությունները «Կրասնոդարի» մասին։ Մեկ տարի առաջ ոչ ոք չէր մտածում, որ Սևիկյանը կունենա այդպիսի առաջընթաց։ Սկզբում ես տեսա, որ տեխնիկապես լավ պատրաստված խաղացող է, բայց ինչ-որ բան պակասում էր։

Սակայն նա թռիչքային առաջընթաց ունեցավ, դարձավ առանցքային խաղացող «Նիժնի Նովգորոդում», խփեց մի քանի գեղեցիկ գոլ։ Իր մեջ ուժ գտավ, դրսևորեց իրեն և կայացրեց լավ որոշում»,- անվանի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։

Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին նա տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Նիժնի Նովգորոդին»։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում ու դարձել 7 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 1,8 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ